Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 4 · A, B, C

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 4-ը մարզիչում
  1. № 1.79Այն դեպքերում, երբ տրանսպորտային միջոցների երթևեկության ուղիները հատվում են, իսկ անցման հերթականությունը կանոններով սահմանված չէ, ճանապարհը պետք է զիջի այն վարորդը

    ✓ Որին տրանսպորտային միջոցը մոտենում է աջից։

  2. № 8.23Կոշտ կցիչով քարշակման ժամանակ հեռավորությունը տրանսպորտային միջոցների միջեւ պետք է լինի ոչ ավել, քան

    ✓ 4մ։

  3. № 5.66Ձախ շրջադարձ կատարելիս պարտավոր եք զիջել ճանապարհը

    ✓ Միայն A տրամվայի վարորդին։

  4. № 7.32Ո՞ր ավտոմոբիլին է թույլատրվում կանգառ կատարել այս նշանների ազդման գոտում։

    ✓ Դեղինին՝ «Հաշմանդամ» ճանաչման նշանով կահավորված

  5. № 4.56Ո՞ր ուղղությամբ է թույլատրվում վարորդին երթեւեկել։

    ✓ Ուղիղ եւ հակառակ ուղղությամբ

  6. № 6.74Աջ շրջադարձ կատարելիս պետք է

    ✓ Մտնելով խաչմերուկ կանգ առնել՝ հետիոտններին չխոչընդոտելու նպատակով։

  7. № 5.113Լուսացույցի դեղին թարթող ազդանշանի պարագայում

    ✓ Կանցնենք խաչմերուկը զիջելով լծասայլի վարորդին։

  8. № 9.75Թույլատրվու՞մ է վազանց կատարել տվյալ իրավիճակում։

    ✓ Արգելվում է

  9. № 9.15Կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոց մոտենալու դեպքում վարորդները պետք է

    ✓ Զիջեն ճանապարհը՝ նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար։

  10. № 1.1Նշաններից ո՞րն է կոչվում «Արգելքի շրջանցումը ձախից»։

    ✓ 3

  11. № 1.50Եթե մտադիր եք խաչմերուկում կատարել ձախ շրջադարձ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջել ճանապարհը։

    ✓ Միայն ավտոբուսին

  12. № 4.167Ո՞ր ցուցանակով կիրառված նշանի ազդեցությունն է տարածվում 3,5 տոննայից թեթև թույլատրելի առավելագույն զանգվածով բեռնատարի վարորդի վրա։

    ✓ B և C

  13. № 6.31Երթեւեկել արգելվում է

    ✓ Կապտադեղին ավտոմոբիլին` դեպի ձախ։

  14. № 4.97Նշաններից ո՞րի ազդեցությունն է տարածվում միայն այն գոտու վրա, որի վերևում այն տեղակայված է։

    ✓ Միայն A

  15. № 7.127Ընդհատվող գծանշման գծիկների մեծացումը հայտնում է

    ✓ Որ այդ գծանշումը շուտով հոծ է դառնալու։

  16. № 2.16«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է համարվում

    ✓ Կանգառի կետեր (կանգառներ) ունեցող, երթուղիներով շարժվող, ուղեւորներ եւ (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցը (տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս)։

  17. № 5.68Այս իրավիճակում հետադարձ կատարելիս անհրաժեշտ է ճանապարհը զիջել

    ✓ Թեթև մարդատարին։

  18. № 3.7Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Դողերը չափերով կամ թույլատրելի բեռնվածությամբ չեն համապատասխանում տրանսպորտային միջոցի տվյալ մոդելին։

  19. № 3.2Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Չի գործում պնեւմատիկ արգելակային հաղորդակի ճնշաչափը։

  20. № 10.21Վթարի դեպքում ավտոմեքենայից տուժածին պետք է տեղափոխել, եթե

    ✓ Դեպքի վայրը վտանգավոր է, օրինակ` պայթյունի վտանգ կա։