Քննական տոմս 23 · A, B, C
20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։
- № 7.122Այս գծանշումը ցույց է տալիս
✓ Թույլատրելի առավելագույն արագությունը՝ նշված ճանապարհահատվածում։
- № 9.49Թույլատրվու՞մ է արդյոք հետիոտներին տեղաշարժվել «Ավտոմայրուղի» նշանով կահավորված ճանապարհով։
✓ Արգելվում է
- № 9.71Ինչի՞ մասին է տեղեկացնում թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդի կողմից ձեռքով տրված ազդանշանը։
✓ Աջ շրջադարձ է կատարում
- № 5.32Կարմիր ավտոմոբիլը խաչմերուկը կանցնի
✓ Առաջինը։
- № 2.50Ճանապարհի մաս հանդիսանում են արդյո՞ք մայթը կամ կողնակները։
✓ Այո
- № 4.130Թեթև մարդատարի վարորդին ո՞ր ուղղությամբ է թույլատրվում երթևեկել այս իրավիճակում։
✓ Ցանկացած
- № 6.19Այս լուսացույցը կիրառվում է երթեւեկությունը կարգավորելու համար՝
✓ Երթեւեկելի մասի այն գոտիներով, որտեղ երթեւեկության ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի։
- № 4.120Այս ճանապարհային նշանը ցույց է տալիս, որ
✓ Կողնակ դուրս գալը վտանգավոր է՝ նորոգման աշխատանքների պատճառով։
- № 6.81Այս իրավիճակում ո՞ր ուղղությամբ կարող է վարորդը շարունակել երթևեկությունը։
✓ Միայն ուղիղ
- № 1.72Աջ շրջադարձ կատարելիս դեպի աջ հարող ճանապարհ՝ անհրաժեշտ է
✓ Վերադասավորվել արգելակման գոտի և շրջադարձը կատարել միայն այդ գոտուց։
- № 4.176Նշաններից ո՞րի դեպքում կարող եք ձախ շրջադարձ կատարել։
✓ B և C
- № 1.88Մուտք գործել խաչմերուկ նշված գոտուց
✓ Թույլատրվում է ցանկացած դեպքում։
- № 5.12Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդը պետք է զիջի ճանապարհը։
✓ Ավտոմոբիլի վարորդը
- № 1.39Եթե մտադիր եք շարունակել երթեւեկությունն ուղիղ, ո՞ր տրանսպորտային միջոցին պետք է զիջել ճանապարհը։
✓ Երկու տրանսպորտային միջոցներին
- № 7.44Ո՞ր պատասխանում են ճիշտ թվարկած կանգառի կանոնները խախտած վարորդները։
✓ Բոլոր տրանսպորտային միջոցների վարորդները
- № 8.29Թույլատրվու՞մ է արդյոք մարդկանց փոխադրումը բեռնատար կցորդում։
✓ Արգելվում է
- № 2.27«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մեխանիկական տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է իր մոտ ունենալ
✓ Տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը եւ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը կամ ՀՀ տարածքում նաև դրանց թվային տարբերակները:
- № 3.55Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է
✓ Եթե առջևի մասում տեղադրված են դեղին գույնի լուսաանդրադարձնող հարմարանքներ:
- № 3.6Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե
✓ Դողերն ունեն անվադողի հենքը (կորդը) մերկացնող տեղային վնասվածքներ։
- № 10.45Որո՞նք են խոշոր զարկերակային արյունահոսության հիմնական նշանները, և ո՞ր գործողությունից պետք է սկսել առաջին օգնության ցուցաբերումը նման իրավիճակում։
✓ Վերքից վառ կարմիր գույնի արյուն է հոսում` ուժեղ ցայտելով, ընդհատվող շիթով կամ շատրվանի նման: Վնասված զարկերակն անհրաժեշտ է սեղմել մատներով, այնուհետև վերքից վե…