Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Քննական տոմս 2 · A, B, C

20 հարց՝ 17-ը ճանապարհային երթևեկության կանոններից, 2-ը շահագործումն արգելող անսարքություններից, 1-ը առաջին բժշկական օգնությունից։ Քննությունը հանձնված է, եթե սխալները 2-ից ավելի չեն։

Լուծել տոմս 2-ը մարզիչում
  1. № 9.1Կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացրած, կանգնած վիճակում գտնվող տրանսպորտային միջոցին մոտենալիս` տվյալ ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է

    ✓ Կանգ առնեն եւ շարունակեն երթեւեկությունը միայն թույլտվություն ստանալուց հետո։

  2. № 4.123Այս ճանապարհային նշանը

    ✓ Արգելում է երթևեկել 40կմ/ժ-ից բարձր արագությամբ։

  3. № 5.39Ո՞ր տրանսպորտային միջոցն ունի առաջնահերթ երթեւեկության իրավունք։

    ✓ Կապույտ ավտոմոբիլը, քանի որ ընթանում է շրջանաձեւ երթեւեկությամբ ճանապարհով

  4. № 1.144Թույլատրվում է հետադարձն այս վայրում։

    ✓ Թույլատրվում է՝ երկու կողմից 100մ տեսանելիության պայմաններում

  5. № 5.28Տրանսպորտային միջոցները խաչմերուկը կանցնեն հետեւյալ հերթականությամբ՝

    ✓ Տրամվայը եւ կանաչ ավտոմոբիլը, դեղին ավտոմոբիլը։

  6. № 1.26Եթե համապատասխան նշաններով կահավորված, երկայնական թեքությամբ ճանապարհահատվածներում հանդիպակաց երթեւեկությունը դժվարացած է, ապա ճանապարհը պետք է զիջել

    ✓ Վերելքի ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցին։

  7. № 8.34Ի՞նչ առավելագույն արագությամբ է թույլատրվում մոտոցիկլի երթեւեկությունը «Բնակելի գոտի» եւ «Բնակելի գոտու վերջը» նշաններով կահավորված տարածքներում։

    ✓ 20կմ/ժ

  8. № 7.5Թույլատրվու՞մ է արդյոք ավտոմոբիլի կայանումը նշված տեղում։

    ✓ Թույլատրվում է

  9. № 7.126Թո՞ւյլատրվում է կայանել նշված վայրում։

    ✓ Արգելվում է

  10. № 4.124Ցուցանակներից որո՞նք են ցույց տալիս իրենց հետ տեղակայված նշանի ազդման գոտին։

    ✓ B և C

  11. № 1.35Բոլոր ճանապարհներին միեւնույն ուղղությամբ երթեւեկության 3 եւ ավելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտի զբաղեցնել թույլատրվու՞մ է արդյոք մոտոցիկլներին։

    ✓ Թույլատրվում է թվարկված երկու դեպքերում

  12. № 9.40Հետին հակամառախուղային լապտերիկները կարող են օգտագործվել

    ✓ Միայն անբավարար տեսանելիության պայմաններում։

  13. № 4.82Ի՞նչ է ցույց տալիս հետևյալ ճանապարհային գծանշումը:

    ✓ Խաչմերուկի հատված, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ, առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել:

  14. № 2.37«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը ծագում է

    ✓ Վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից։

  15. № 5.89Այս իրադրությունում զիջել պարտավոր ենք

    ✓ Երկու վարորդներին էլ։

  16. № 6.56Զիջել ճանապարհը տրամվայի վարորդին այս իրավիճակում

    ✓ Պարտավոր եք։

  17. № 6.2Վարորդներից ո՞վ իրավունք ունի երթեւեկել ուղիղ։

    ✓ Թեթեւ մարդատար ավտոմոբիլի վարորդը

  18. № 3.53Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է

    ✓ Եթե կեղտոտված են արտաքին լուսային սարքերը և լուսանդրադարձիչները։

  19. № 3.21Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե

    ✓ Մեխանիկական տրանսպորտային միջոցը, որով իրականացվում է գործնական վարման ուսուցումը, չունի համապատասխան ճանաչման նշան։

  20. № 10.19Հանգիստ վիճակում չափահաս մարդու անոթազարկը կազմում է

    ✓ 60-80 զարկ մեկ րոպեում։