Մանևրում և առաջնահերթություն · № 1.27 (D, T)
Բնակավայրերում միեւնույն ուղղությամբ երթեւեկության 3 եւ ավելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտի զբաղեցնել թույլատրվու՞մ է արդյոք ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին։
- 1Թույլատրվում է վազանց կատարելիս
- ✓Թույլատրվում է ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս Ճիշտ պատասխան
- 3Թույլատրվում է բոլոր դեպքերում
Ճիշտ պատասխանը՝ Թույլատրվում է ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս
Բացատրություն
Ձախ եզրային գոտի կարող ենք զբաղեցնել ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս։ Աջ շրջադարձ չի թույլատրվում, քանի որ աջ շրջադարձ կարելի է անել աջ եզրային գոտուց։ Իսկ վազանց արգելվում է, քանի որ ծայրամասային ձախ գոտին նախատեսված է ամենաարագընթաց տրանսպորտային միջոցների համար, իսկ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներն ունեն շարժման հատուկ ռեժիմ և արագության սահմանափակումներ։
Աղբյուր՝ ՀՀ ՃԵԿ VI բաժին՝ երեք և ավելի համընթաց գոտիներով ճանապարհին ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների ձախ եզրային գոտու օգտագործումը