Մանևրում և առաջնահերթություն · № 1.2 (D, T)
Թույլատրվու՞մ է արդյոք ավտոբուսի վարորդին մուտք գործել խաչմերուկ տվյալ իրադրությունում։
- 1Թույլատրվում է
- ✓Արգելվում է Ճիշտ պատասխան
- 3Թույլատրվում է, եթե ավտոբուսը երթեւեկում է սահմանված երթուղով
Ճիշտ պատասխանը՝ Արգելվում է
Բացատրություն
Խաչմերուկ մուտք գործել չի թույլատրվում, եթե դու չես կարողանալու շատ արագ ազատել խաչմերուկը։
Ինչպես երևում է նկարում, տրանսպորտային միջոցը (տրոլեյբուսը) խնդիր ունի խաչմերուկում ու պետք է շտկվի, և դա կարող է որոշակի ժամանակ պահանջել։ Դրա համար, անկախ լուսացույցի կանաչ նշանից, խաչմերուկ մուտք գործելն արգելվում է, քանի որ չենք կարողանալու արագ ազատել խաչմերուկը, իսկ դա կարող է պատճառ դառնալ խցանման։
Աղբյուր՝ ՀՀ ՃԵԿ X բաժին՝ արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առաջացած խցանումը կհարկադրի կանգ առնել խաչմերուկում