Կանգառ, կայանում և գծանշում · № 7.42 (A, B, C) · № 7.40 (D, T)
Եթե երկաթուղային գծանցով երթեւեկությունը արգելված է, եւ բացակայում են լուսացույցը, ճանապարհային նշանները, գծանշումն ու ուղեփակոցը, ապա վարորդը պետք է կանգնի
- 1Մոտակա ռելսից ոչ պակաս, քան 5 մ հեռավորության վրա։
- 2Մոտակա ռելսից ոչ պակաս, քան 7 մ հեռավորության վրա։
- ✓Մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա։ Ճիշտ պատասխան
Ճիշտ պատասխանը՝ Մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մ հեռավորության վրա։
Բացատրություն
Գծանցում ուղեփակոցի և նշանների բացակայության դեպքում պետք է կանգնել մոտակա ռելսից ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա։