Օրենք և հիմնական հասկացություններ · № 2.13 (A, B, C) · № 2.8 (D, T)
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հարկադրված կանգառ է համարվում
- 1Երթեւեկության ընդհատումը՝ կապված լուսացույցի արգելող ազդանշանի անսպասելի միացման հետ։
- 2Երթեւեկության ընդհատումը՝ կապված ճանապարհին գոյացած խցանման հետ։
- 3Տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղեւորի) ֆիզիկական եւ (կամ) հոգեկան վիճակով եւ (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված՝ վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը։
- ✓Թվարկած բոլոր դեպքերը։ Ճիշտ պատասխան
Ճիշտ պատասխանը՝ Թվարկած բոլոր դեպքերը։
Բացատրություն
Հարկադրված կանգառ է համարվում տրանսպորտային միջոցի անշարժ վիճակը՝ պայմանավորված տեխնիկական անսարքությամբ, վարորդի կամ ուղևորի վատառողջությամբ, փոխադրվող բեռի կամ ճանապարհին առկա արգելքի ստեղծած վտանգով։ Բոլոր թվարկված դեպքերը հարկադրված կանգառ են։