Վարորդական քննության մարզիչԲացել մարզիչը

Մանևրում և առաջնահերթություն · № 1.8 (A, B, C) · № 1.6 (D, T)

Հետադարձն արգելվում է

  1. 1
    Հետիոտնային անցումների վրա։
  2. 2
    Թունելներում։
  3. 3
    Կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա եւ դրանց տակ։
  4. 4
    Երկաթուղային գծանցներում։
  5. ✓
    Թվարկած բոլոր դեպքերում։ Ճիշտ պատասխան

Ճիշտ պատասխանը՝ Թվարկած բոլոր դեպքերում։

Բացատրություն

Հետադարձը հետիոտնային անցումների վրա անել վտանգավոր է, քանի որ կարող ենք վթար ստեղծել։ Թունելներում մութ է, տեսանելիություն չկա՝ կրկին վթար կստեղծվի։ Կամրջի, ուղեկամրջի, էստակադի վրա կամ դրանց տակ չես կարողանում բավարար հեռավորություն տեսնել և անվտանգ համոզվել, որ հակառակ ուղղությամբ մեքենա չկա։ Իսկ երկաթուղային գծանցում առավել վտանգավոր է՝ պատկերացրեք չհասցնեք հետադարձն անել ու հայտնվեք գնացքի ճանապարհին, իսկ գնացքը չի կարող արագ կանգնել։

Ուստի հետադարձն արգելվում է թվարկված բոլոր դեպքերում։

Աղբյուր՝ ՀՀ ՃԵԿ VII բաժին՝ հետադարձ կատարելու արգելված վայրերի սպառիչ ցանկը

Հարցաշար՝ «A», «B», «C» և «D», «T» կարգերի։ Հանդիպում է՝ Տոմս 25 (A, B, C), Տոմս 34 (D, T)։